Սպիտակի երկրաշարժի տարելիցի նախօրեին տեղի կունենա «Սպիտակ» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպիտակի երկրաշարժի տարելիցի նախօրեին տեղի կունենա «Սպիտակ» ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան

«Սպիտակ» ֆիլմի հեռուստատեսային պրեմրիերան տեղի կունենա «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 6-ին։ Ռեժիսոր Ալեքսանդր Կոտի ժապավենը նվիրված էր 1988թ․-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին եւ նկարահանվել է ողբերգության 30-ամյա տարելիցի առիթով։

«Սպիտակ»-ը պատմություն է Գոռի մասին, որը Հայաստանը լքելով լավագույն կնայքնի որոնումներով՝ վերադառնում է երկրաշարժից հետո՝ իր տունը, ընտանիքը գտնելու նպատակով։ Բայց արդեն ուշ է։ Տարերքն ավերել է ամն ինչ։ Եվ նա ստիպված է կրկին սովորել սիրել այն, ինչ ինքն է քանդել։

Ֆիլմում նկարահանվել են Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը, Օլեգ Վասիլկովը, Ալեքսանդր Կուզնեցովը, Օլիվյե Պաժեսը, Ժոզեֆին Ժապին, Կոնստանտին Պոյարկինը, Դմիտրի Մուլյարը եւ այլք։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը։

«Սպիտակ»-ը ստացել է Մոսկվայի կինոփառատոնի «Սուրբ Գեորգի» մրցանակը, ինչպես նաեւ Հայաստանից ներառվել «Օսկար»-ի երկար ցանկում «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում։

style.news.am