Փոփ երաժշտության արքայի կյանքը կպատմվի առանց իդեալականցման։
Գրեհեմ Քինգը՝ «Բոհեմիան Ռապսոդիա» ֆիլմի պրոդյուսերը, ով պատմել էր Queen-ի վոկալիստ Ֆրեդի Մերկուրիի կյանքը, ստացել է իրավունք՝ նկարելու կենսագրական ֆիլմ Մայքլ Ջեքսոնի մասին։ Սցենարը կգրի Ջոն Լոգանը («Վերջին սամուրայը», «Գլադիատոր»): Այդ մասին հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Քինգը և Լոգանը նախկինում միասին աշխատել էին Մարտին Սկորսեզեի «Ավիատոր» ֆիլմի վրա՝ պատմություն փայլուն օդաչուի և ձեռնարկատիրոջ կյանքի մասին: Ֆիլմում հերոսը ցուցադրվեց բազմակողմանի՝ առանձնացնելով ոչ միայն նրա հաջողությունները, այլև նրան տանջող գայթակղիչ-պարտադիր խանգարումը և հերմոֆոբիան: Հաղորդվում է, որ Ջեքսոնի մասին ֆիլմում նրանք նույնպես ոչինչ չեն թաքցնի․ հաշվի առնելով լեգենդար անձնավարության շուրջ պտտվող խոսակցությունները և սկանդալները, հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են հեղինակները կերտելու Ջեքսոնի կերպարը։
Մինչ այժմ նախագիծը կապված չէ որևէ առանձնահատուկ ստուդիայի հետ. Նրանք ցանկանում են ավարտել սցենարը նախքան դրա մասին խոսելը: Հիմնական դերի թեկնածուները նույնպես չեն բացահայտվում:
Սիրարփի Աղաբաբյան