Երկուշաբթի օրը Լոնդոնի Christie’s աճուրդի տան կողմից անցկացվող ռուսական արվեստի աճուրդից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 12 միլիոն ֆունտ սթեռլինգ (15,5 միլիոն դոլար): Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են աճուրդի տնից:
Իվան Շիշկինի (1832-1898) “Сухостой” կտավը վաճառվել է 1,33 միլիոն ֆունտ ստերլինգով, մինչդեռ նախնական արժեքը եղել է 700-900 հազար ֆունտ ստերլինգ: Հովհաննես Այվազովսկու` 1873-ին վրձնած «Իսկյայի մայրամուտը» կտավը վաճառվել է 491 հազար ֆունտ սթեռլինգով, որը համարժեք է 635 հազար դոլարին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Christie’s-ը կես միլիոն ֆունտ սթեռլինգով աճուրդի է հանել Այվազովսկու կտավը:
Կտավում նկարիչը պատկերել էր իր սիրելի վայրերից մեկը: