Կանոնավոր քաղցելը երկարացնում է կյանքի տևողությունը
Advertisement 1000 x 90

Կանոնավոր քաղցելը երկարացնում է կյանքի տևողությունը

Կանոնավոր քաղցելը կապված է սրտային անբավարարության ցածր ռիսկի և կյանքի ավելի երկար տևողության հետ, պարզել են ամերիկացի գիտնականների երկու խմբերը։

Ինչպես տեղեկացվում է MedicalXpress-ի մամլո հաղորդագրությունում, առաջին հետազոտությանը մասնակցել է մոտ 2000 մարդ, որոնք անցել են սրտի կատետրացում և հսկվել են 4,4 տարի։ Նրանցից 389-ը կանոնավորապես քաղցել է 5 տարվա ընթացքում։ Ուշադրության առնելով այլ գործոնները՝ հետազոտողները պարզել են, որ քաղցողների շրջանում մահացությունը 45 տոկոսով ավելի ցածր է եղել։

Երկրորդ հետազոտությունում մասնագետները վերլուծել են նույն պացիենտների տվյալները, որպեսզի ստուգեն, թե ինչպես է քաղցելն ազդում սրտի ակտիվության վրա։ Պարզվել է, որ սրտի նոպաները քաղցողների մոտ տեղի են ունենում 70 տոկոսով ավելի հազվադեպ։

med.news.am