Հայաստանում էլեկտրամոբիլների դարաշրջանը սկսված է: Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղադրվեց էլեկտրական լիցքավորման առաջին ստատիկ կայանը, որը գործելու է բոլորովին անվճար:
Տեղադրումը իրականցվեց «Էներգետիկայի հայկական գործակալություն» (Armenian Energy Agency) հիմնադրամի կողմից իրականացվող Plug.am ծրագրի շրջանակներում և Լոռու մարզպետարանի աջակցությամբ: