Նոյեմբերի 28-ին, մեկնարկեց «Syllabus» ստեղծագործ նախագիծը, որն իրենից ներկայացնում է կարի մեքենաներով, համակարգիչներով և արհեստագործական տարբեր գործիքներով կահավորված ավտոբուս, որը շրջելու է Հայաստանի տարբեր մարզերում՝ նորաձևության ոլորտի մասնագետներ վերապատրաստելու նպատակով: Սա «Նորաձևության և դիզայնի պալատի» հերթական նախաձեռնությունն է՝ իր գործընկեր Դիլիջանի «MADE» արհեստագործական պլատֆորմի հետ համատեղ:
Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ֆինանսավորմամբ:
Ստեղծագործ շարժական ավտոբուսի հիմնական նպատակն է աջակցել մարզային համայնքների հզորացմանը և ստեղծագործող անձանց, արհեստագործների կարողությունների զարգացմանը՝ նորագույն տեխնոլոգիաների ու գաղափարների կիրառմամբ:
Ծրագրի շրջանակներում ստեղծված շարժական արհեստանոցը՝ անհրաժեշտ սարքավորումներով, գործիքներով և նյութերով համալրված, շրջելու է ՀՀ մարզերում: Տեղացի և արտասահմանից հրավիրված մասնագետներն էլ մարզաբնակ ստեղծագործողների համար կանցկացնեն սեմինարներ, վարպետության դասեր, վերապատրաստում:
Ամբողջությամբ՝ news.am