Հայտնվել են Ռոբերտ Դաունի-կրտսերի լուսանկարները դոկտոր Դուլիթլի դերում
Advertisement 1000 x 90

Հայտնվել են Ռոբերտ Դաունի-կրտսերի լուսանկարները դոկտոր Դուլիթլի դերում

Ռոբերտ Դաունի-կրտսերն իր Instagram-ում մի շարք լուսանկարներ Է զետեղել այն բոլոր գազանների հետ, որոնք մասնակցել են «Դոկտոր Դուլիթլի զարմանալի ճանապարհորդությունը» ֆիլմին:

Դրանցում կարելի Է տեսնել ֆիլմի գլխավոր աստղին՝ Ռոբերտ Դաունի-կրտսերին, ինչպես նաեւ Տուտու աղվեսին (Մարիոն Քոթիյյար), Բեթսի ընձուղտին (Սելենա Գոմես), Փոլի թութակին (Էմմա Թոմփսոն), Փլիմփթոն ջայլամին (Քումեյլ Նանջիանի), Քեւին սկյուռին (Քրեյգ Ռոբինսոն), Ջիփ շանը (Թոմ Հոլանդ), Դաբ-Դաբ բադին (Օքթավյա Սփենսեր), Չիչի գորիլային (Ռամի Մալեք), Բարրի վագրին (Ռեյֆ Ֆայնս) եւ Յոշի սպիտակ արջին (Ջոն Սինա):

Ֆիլմի ռելիզը, որն այժմ ՌԴ-ում պլանավորված Է փետրվարի 20-ին, ավելի վաղ հետաձգել են այն բանի պատճառով, որ պրոդյուսերները որոշել են վերանկարահանել կինոնկարը եւ Կրիս Մաքքեյին ու Ջոնաթան Լիբեսմանին կանչել են օգնելու ռեժիսոր Սթիվեն Հեյգանին:

Ժապավենը պատմում Է նշանավոր դոկտորի մասին, որը բուժում Էր գազաններին: Նա ուղեւորվում Է խորհրդավոր կղզի՝ փրկելու Անգլիայի հիվանդացած թագուհուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: