Շամիզեն անսովոր երաժշտական գործիք է, որին այլ կերպ անվանում են նաև փոքրիկ, ճապոնական կիթառ, որի վրա ձգված է կատվի մաշկ: Այ հենց այս գործիքով էլ գեյշան զվարճացնում է իր հաճախորդին…
Գեյշայի հիմնական նպատակն է գերազանց նվագել այս գործիքի վրա, կոկիկ սակե լցնել և այնպես տուն ճանապարհել հաճախորդին, որ նա իրեն երջանիկ զգա և վերադառնա: Եթե նույնիսկ գեյշայի համար տհաճ է հաճախորդը, նա պարտավոր է մոտենալ և լայն ժպիտով դիմավորել նրան: Իսկ եթե հանկարծ վերջինս զգա գեյշայի տհաճությունը, հետագայում կինը կարող է խնդիրներ ունենալ՝ ընդհուպ աշխատանքից հեռացվի:
Այս հին մասնագիտությանը 3 տարի սովորում են Կիոտայում՝ Ճապոնիայի հինավուրց մայրաքաղաքում: Ուսումը տեղի է ունենում շատ խիստ պայմաններում, քանի որ ապագա գեյշայի ծնողները բազմաթիվ բարձր պաշտոնյաների են դիմում, որ իրենց դուստրն ընդունվի գեյշաների դպրոց:
Ի դեպ, փորձառու գեյշան մի երեկոյի ընթացքում, որը չպետք է գերազանցի 2 ժամը, կարող է վաստակել ընդհուպ մինչև 2000 դոլար: Յուրաքանչյուր գեյշա իր հանդերձարանում պետք է ունենա 28 կիմոնո, որի նախշերը պետք է համապատասխանեն տարվա եղանակններին:
Ամբողջությամբ՝ vnews.am