Ամանորին ընդառաջ զեղչերի առաջին շրջանը ազդարարվում է Black Friday-ով։ Սա խելահեղ տոն է իր՝ ինչպես դրական, այնպես էլ երբեմն տհաճ հետևանքներով։ Ներկայացնում ենք 5 փաստ,որոնք կստիպեն բազմակողմանի նայել զեղչերի այս տեղատարափին, որն այդքան մեծ մասսայականություն է վայելում աշխարհում։
1. Ամերիկացիները սիրում են այս օրը
Շուրջ 102 մլն ամերիկացի կամ այլ կերպ ԱՄՆ-ի 30 %-ը, ամեն տարի մասնակցում է այս խելահեղ տոնին ՝ ծախսելով միջինը 300 դոլար։
2. Black Friday-ը կարող է լինել մահաբեր
Մենք լսում են տարբեր զավեշտալի պատմություններ՝ կապված Black Friday-ի հետ։ Մարդիկ անհավանական տարբերակներով ձեռք են բերում բաղձալի ապրանքը՝ դիմելով խելահեղ, երբեմն էլ ծիծաղ առաջացնող քայլերի։ Սակայն այս իրականությունը նույնպես ունի իր մյուս կողմը․ նախորդ 10 տարիների ընթացքում «Սև ուրբաթների» ընթացքում գրանցվել է շուրջ 7 մահվան դեպք, իսկ առնվազն 98 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։ Ցլերի վազք հիշեցնող այս օրվանից խուսափելու համար կարելի է այլընտրանքային տարբերակ ընտրել, օրինակ՝ Cyber Monday-ը։
3. Գների կասկածելի անկում
Էլեկտրական տեխնիկայի գնանկումը Black Friday-ի օրերին մարդկանց գուցե հանում է մինչև երկինք և ստիպում է ծախսել չնչին գումարներ՝ արժեքավոր ապրանքներ ստանալու դիմաց, սակայն իրականում հատուկ այդ օրերի համար ստեղծվում են նույն տեսքով և հնարավորություններով ապրանքներ՝ մասնավորապես տեխնիկա, որը հեշտությամբ վաճառվում է բնօրինակի անվան տակ, սակայն իր որակով էականորեն զիջում է վերջինիս։
Բացի այդ, մի շարք ուսումնասիրություններ փաստում են, որ սովորաբար Սուրբ Ծննդյանը նախորդող օրերին ընդհանուր առմամբ խանութներում լինում են մոտ 10%-ով ավելի մեծ զեղչեր, քան «Սև ուրբաթներին»: Իսկ բուն Black Friday-ի ժամանակ ապրանքների մոտ 17%-ը վաճառվում է իր իրական գնով, իսկ ահա 5%-ը՝ նույնիսկ ավելի բարձր, քան իրականում արժե:
Ամբողջությամբ՝ vnews.am