Ո՞ր երկրներում է դեղորայքակայուն տուբերկուլոզով վարակվելու վտանգն ավելի մեծ
Advertisement 1000 x 90

Ո՞ր երկրներում է դեղորայքակայուն տուբերկուլոզով վարակվելու վտանգն ավելի մեծ

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գրանցված են դեղորայքակայուն տուբերկուլոզի դեպքեր, տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությայն (ԱՀԿ) Եվրոպական մասնաճյուղը:

Ինչպես հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, տուբերկուլոզ հիվանդության 85 տոկոսը բաշխված է այդ տարածաշրջանի երկրներում (Թուրքմենստանի մասին վիճակագրությունը բացակայում է): և դրանցից 90 տոկոսի դեպքում առկա է դեղորայքակայուն տուբերկուլոզ: ԱՀԿ-ի հաշվետվության մեջ ասվում է, որ չնայած այդ տարածաշրջանի բոլոր երկրներում տուբերկուլոզով հիվանդների ընդհանուր թիվը զգալիորեն նվազել է վերջին տարիներին՝ առանձին երկրներում իրավիճակն ուսումնասիրելու դեպքում պարզ է դառնում, որ հիվանդության դեղորայքակայուն տիպին պատկանող դեպքերն ավելանում են:

Օրինակ՝ Էստոնիայում և Լատվիայում այդպիսի դեպքերի քանակը նվազում է, իսկ Հայաստանում, Բելառուսում, Բուլղարիայում Վրաստանում, Ղազախստանում, Լիտվայում և Թուրքիայում շարունակում է մնալ նույն մակարդակում: Իսկ Ադրբեջանում, Ղրղզստանում, Մոլդովայում, Ռուսաստանում, Ռումինիայում, Ռաջիկստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում հակառակ միտումն է՝ այդ դեպքերի թիվն աճում է:

Նշենք, որ Հայաստանում ամեն տարի գրանցվում է տուբերկուլոզի շուրջ 250 նոր դեպք, որոնցից շուրջ 60-65-ը՝ դեղորայքակայուն տիպի:

med.news.am