Այծեղջյուր: Կենդանակերպի նշանների շարքում Այծեղջյուրների հոգեկան ներաշխարհն ամենակայունն է: Սակայն նրանց սառցե դիմակի տակ թաքնված է զգացմունքների այրող կրակ:
Սովորեք ժամանակ առ ժամանակ ցուցադրել ձեր բնավորությունը, արտահայտել զգացմունքները, որպեսզի հետագայում չայրվեք դրանց պատճառով:
Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հոգեկան ներաշխարհի կայունության գաղտնիքը նրանց ճկունությունն ու ընկերասիրությունն է: Դրանց շնորհիվ Ջրհոսները սովորաբար բուռն չեն արձագանքում ապրումներին:
Մի թերագնահատեք սերն ու կիրքը, խորը զգացմունքների կարևորությունը: Հակառակ դեպքում ձեր հոգում անտանելի սառնություն կտիրի:
Կշեռք: Կշեռքները ձգտում են խուսափել սկանդալներից, ավելորդ աղմուկից, բայց շատ ավելի օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ ցույց տալ, որ հոգու խորքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, որքան առաջին հայացքից թվում է:
Փորձեք ավելի հաճախ ցուցադրել իրական ռեակցիան բառերի և քայլերի հանդեպ:
Կույս: Թեև կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խորը բնավորություն ունեն, չեն շտապում ցուցադրել այն: Հարկավոր է լուրջ աշխատանք կատարել՝ զգացմունքներն «ազատագրելու» համար:
Մի լռեք: Կան դեպքեր, երբ բղավելն ավելի օգտակար է:
Ցուլ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հոգեկան ներաշխարհն առանձնանում է յուրահատուկ կայունությամբ: Սովորաբար Ցուլերը թաքցնում են զգացմունքները, քանի դեռ զայրույթը կամ ուրախությունը չեն սկսում կրծել նրանց ներաշխարհը:
Ձեզ սահմանագծին մի հասցրեք: Ավելի հաճախ լսեք ձեզ, սովորեք զգացմունքներն ավելի շուտ արտահայտել, մինչ դրանք կհասցնեն խնդիր դառնալ ձեզ համար:
Նյութը fabiosa.com-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը