Կոֆեինը դրական ազդեցություն է ունենում գլխուղեղի վրա՝ նվազեցնելով տարիքային կոգնիտիվ խախտումների զարգացման վտանգը, ինչպես պարզել են Բրազիլիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից գիտնականները։
Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», հետազոտությունը ցույց է տվել, որ ադենոզինային А2А-ռեցեպտորը կարեւոր դեր է խաղում ծերացման գործընթացում, եւ այդ ռեցեպտորի ոչ նորմալ վիճակը, ինչպես պարզվել է, փորձարկվող կրծողների հիշողությոն հետ կապված խնդիրներ է առաջացրել։
Այս ռեցեպտորները, բացի ադենոզինից, արձագանքում են նաեւ կոֆեինին։ Պարզվել է, որ սուրճից միացումը արգելափակում է А2А-ռեցեպտորները եւ ուղեղը վերադարձնում է նորմալ աշխատանքի՝ դրանով իսկ թույլ տալով դանդաղեցնել ուղեղի ակտիվ ծերացումը։
Կոֆեինը նաեւ կանխում է լեղապարկում քարերի առաջացումը, նվազեցնում ֆիբրոզի եւ լյարդի ցիրոզի առաջացման վտանգը։ Բացի այդ, գիտնականների խոսքերով, սուրճի ամենօրյա օգտագործումը կրճատում է լյարդի քաղցկեղի վտանգը եւ բոլոր պատճառներով մահվան վտանգը։ Սակայն մասնագետներն ընդգծում են, որ պետք չէ սուրճի մեջ սերուցք եւ շաքար ավելացնել։