Ոտնաթաթերին և ափերին չոր կոշտուկները կարող են լինել վտանգավոր հիվանդության նշան
Advertisement 1000 x 90

Ոտնաթաթերին և ափերին չոր կոշտուկները կարող են լինել վտանգավոր հիվանդության նշան

Ոտնաթաթերին և ափերին չոր կոշտուկները և կոշտացած մաշկը կարող են ցույց տալ կերակրափողի քաղցկեղի հանդեպ մարդու նախահակվածությունը, զգուշացնում են Queen Mary University of London-ի աշխատակիցները:

Նրանք ուսումնասիրել են iRHOM2 գենի վարքագծի առանձնահատկությունները, որի հետ կապում են կերակրափողի քաղցկեղի ժառանգական տեսակների զարգացումը: Այս գենը պատասխանատու է նաև օրգանիզմում կերատինի արտադրման համար՝ սպիտակուցային նյութ, որից կազմված են մաշկի էպիդերմիսի եղջերային ածանցյալները: Գիտնականները նշել են, որ մկների արուների մոտ, որոնք աչքի են ընկնում թաթերի չափից ավելի բարակ մաշկով, iRHOM2 գենը ոչ ակտիվ վիճակում է եղել:

Հետազոտողները կապ են նկատել այս գենի ակտիվության և վերջույթների մաշկի վիճակի միջև: Եթե մաշկը չափից ավելի կոշտ է, սա կարող է այն բանի ախտանշան լինել, որ չարաբաստիկ iRHOM2 գենը դրսևորում է չափազանց մեծ ակտիվություն, ինչը կապված է կերակրափողի քաղցկեղի զարգացման մեծ հավանականության հետ:

med.news.am