Հայերը «բիզնեսի» նոր տեսակ են բացահայտել. նրանք ՀՀ սովորական թղթադրամներն իրենց անվանական արժեքից երկուսուկես անգամ թանկ են վաճառում։
eBay առցանց հարթակում հազվագյուտ թղթադրամների բաժնում կարելի է սովորական 20–հազարանոց թղթադրամ գնել 108 դոլարով, այսինքն` 50 000 դրամով։ Այստեղ կարելի է նաև 1000 դրամանոցը գնել 5 դոլարով։
Ակնհայտ է, որ թղթադրամները նախատեսված են սփյուռքի ներկայացուցիչների համար։ Թեև դժվար է գտնել հայերի, որոնք ծանոթներ չունեն Հայաստանում, ու եթե նրանք շատ ցանկանան, կարող են հայկական թղթադրամներ ձեռք բերել` առանց դրա դիմաց հավելյալ գումար վճարելու։
Թե ինչ պահանջարկ ունեն հայկական թղթադրամները վիրտուալ աճուրդում, դեռ հայտնի չէ։ Սակայն կարելի է հիշել, որ երրորդ սերնդի հայկական թղթադրամները ներառվել են «Արժութային հարցերով միջազգային ասոցիացիայի» (IACA) կազմակերպված «Տարվա լավագույն նոր թղթադրամը կամ թղթադրամների շարքը – 2019» 14-րդ միջազգային մրցույթի լավագույն հնգյակում։