Հանդիսատեսներին հիասթափեցրել է «Մուլան» ֆիլմի նոր թրեյլերը՝ առանց «Մուշու» վիշապի (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հանդիսատեսներին հիասթափեցրել է «Մուլան» ֆիլմի նոր թրեյլերը՝ առանց «Մուշու» վիշապի

Walt Disney ստուդիան YouTube-ում հրապարակել է «Մուլան» ֆիլմի նոր թրեյլերը, որը հիմնված է 1998 թվականի համանուն մուլտֆիլմի վրա: Տեսանյութը վշտացրել է սոցիալական ցանցի օգտատերերին, քանի որ նրանք չեն տեսել սիրված հերոսներից շատերին:

Ինչպես և նախորդ կինոնկարում, երիտասարդ աղջիկը՝ Ֆա Մուլանը, իրեն տղամարդ է ներկայացնում և պատերազմելու է մեկնում տարեց հոր փոխարեն, որպեսզի Չինաստանը պաշտպանի զավթիչներից: Սակայն ֆիլմում չեն լինելու երգերը, պարերը, հաջողության լուսատտիկը, Մուշու խոսող վիշապը և, հավանաբար, ստեղծողները կհանեն Մուլանի և սպա Լի Շանգոմի սիրային կապը:

Ժապավենն առայժմ ավելի շատ հիշեցնում է լուրջ պատերազմական դրամա, ինչը նշել են բազմաթիվ հանդիսականներ: «Իսկ որտե՞ղ են լուսատտիկը և Մուշուն»,- հարցրել է @Guian Sta. Ana-ն:

«Այս ֆիլմն ավելի շատ նման է Marvel-ի մարտաֆիլմի, քան դիսնեյյան հեքիաթի»,- նշել է @BuderItUp.-ը: Գլխավոր դերերը կատարել են Լյու Իֆեյը, Դոննի Յենը, Ջեթ Լին և ուրիշներ: Կինոնկարի ցուցադրումը պլանավորված է 2020 թվականի մարտի 26-ին: