Համացանցում շարունակում են քննարկել 40-ամյա կիեւցի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի եւ 36-ամյա ռուս երգիչ Պրոխոր Շալյապինի բաժանման մասին լուրը: Պայծառատես Մարիաննա Աբրավիտովայի խոսքերով՝ արդեն հաջորդ տարի Ջիգարխանյանի նախկին կինը նոր սիրեցյալ կունենա։
«Հաջորդ տարին Վիտալինային ոչ մի նոր բան չի բերի։ Նա սկսում է պտտվել շրջանով։ Նրան այնքան է դուր եկել Շալյապինի հետ թեման, որ դաշնակահարուհին կսեւեռվի նոր հերոսի վրա, դրանով իսկ կշարունակի իր հայտնվել հասարակության ուշադրության կենտրոնում: Այժմ հետաքրքրությունը նրա անձի հանդեպ զգալիորեն նվազել է եւ այս ամենը Ցիմբալյուկ-Ռոմանովսկակայի սրտով չէ։ Այնպես որ, հաջորդ տարի նա կապրի հին սցենարով, միայն տղամարդու դերը կստանձնի մեկ այլ անձնավորություն։ Իրական կյանքի եւ իրական զգացմունքների հետ դա ոչ մի կապ չի ունենա», – ասել է Մարիաննա Աբրավիտովան՝ «Дни.Ru» պարբերականին տված հարցազրույցում։
Ավելի մանրամասն՝ news.am