14 մտքեր՝ դպրոցի և ուսուցիչների մասին
Դպրոցը մեզ պատրաստում է կյանքի այն աշխարհում, որը գոյություն չունի։ – Ալբեր Քամյու, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Մենք սովորել են մեր երեխաներին ասել, որ պետք է դպրոցում լավ սովորել, որ կյանքում ինչ-որ բանի հասնես։ Սակայն, թվում է, հայտնի գիտնականներ կամ պարզապես հաջողակ մարդիկ դարձածներից շատերն այնքան էլ չեն սիրել դպրոցը։
Մենք, ցավոք, սովորում ենք դպրոցի, այլ ոչ կյանքի համար։ – Սենեկա, հռոմեացի փիլիսոփա, բանաստեղծ ու պետական գործիչ։
Դասարանները լի են հաճելի երեխաներով, բայց աշխարհը լի է հիմար մարդկանցով։ – Հելվեցիոս, ֆրանսիացի գրող ու փիլիսոփա։
Տնային աշխատանք հանձնարարելով՝ ուսուցիչները ձգտում են աշակերտ դառնալ, իսկ դառնում են ծնող։ – Ժորժ Սիմենոն, գրող, կոմիսար Մեգրեի մասին դեդեկտիվների հեղինակ։
Մեր ժողովրդի ապրած տառապանքների ցանկում արժեր ներառել նաև պարտադիր դպրոցական ընթերցանությունը։ – Ստանիսլավ Եժի Լեց, լեհ գրող-երգիծաբան ու աֆորիզմների հեղինակ։
Մենք սովորում ենք ողջ կյանքում՝ չհաշված այն 10 տարիները, որը դպրոցում ենք անցկացրել։ – Գաբրիել Լաուբ, գրող և լրագրող։
Ում որ Աստվածները ցանկանում են պատժել, ուսուցիչ են դարձնում։ – Սենեկա։
Կրթությունն այն է, ինչ մնում է այն բանից հետո, երբ մոռացվում է այն ամենը, ինչ սովորեցրել են։ – Ալբերտ Էյնշտեյն, ֆիզիկոս-տեսաբան, ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը։
Մենք ինքներս պետք է հավատանք նրան, ինչ սովորեցնում ենք մեր երեխաներին։ – Վուդրո Վիլսոն, ԱՄՆ 28-րդ նախագահ։
Միայն ամենահիմարներին ու ամենախելացիներին հնարավոր չէ ուսուցանել։ -Կոնֆուցիոս, Հին Չինաստանի մտածող ու փիլիսոփա։
Սովորել կարող ես միայն այն, ինչ սիրում ես։ – Յոհան Վոլֆհանգ ֆոն Գյոթե, գերմանացի բանաստեղծ։
Ես երբեք թույլ չեմ տվել, որ իմ դպրոցական պարապմունքները խանգարեն իմ կրթությանը։ – Մարկ Տվեն, ամերիկացի գրող։
Եթե երկինքը լսեր երեխաների աղոթքները, աշխարհում ոչ մի կենդանի ուսուցիչ չէր մնա։ – Պարսկական ասացվածք։
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը