Չինական ծագմամբ ամերիկուհի Լուլու Վանգի «Հրաժեշտ» ֆիլմը (2019 թ.) տեղ Է գտել «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգորդների թվում: Հաղթանակի հավակնորդների հայտարարումը կայացել Է դեկտեմբերի 9-ին եւ ցուցադրվել կազմակերպության պաշտոնական կայքում:
Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիայի կողմից շնորհվող «Ոսկե գլոբուս» մրցանակի 77-րդ արարողությունը տեղի կունենա Բեւեռլի Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ) եկող տարվա հունվարի 5-ին:
Միջոցառումը վարելու իրավունքը հինգերորդ անգամ վստահված Է բրիտանացի դերասան Ռիկի Ջերվեյսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: