Զավորոտնյուկի ընտանիքը պատասխանել է դերասանուհու կաթվածի վերաբերյալ տեղեկություններին
Advertisement 1000 x 90

Զավորոտնյուկի ընտանիքը պատասխանել է դերասանուհու կաթվածի վերաբերյալ տեղեկություններին

Անաստասիա Զավորոտնյուկի մտերիմներն արձագանքել են դերասանուհու կաթվածի վերաբերյալ լուրերին։ Այդ թեմայով հրապարակումն արվել է Instagram-յան էջում, որի նպատակն է աջակցել արտիստին։

«Նոր տարուց առաջ շատ ավելի հաճելի ու օգտակար է մտածել լավի մասին, երազել, տոնական տրամադրություն ու բարի մաղթանքներ պարգեւել մտերիմներին։ Դա այնպիսի ժամանակ է, երբ մարդիկ ոչ մի բացասական, վախեցնող ու կեղտոտ բան չեն ցանկանում։ Բայց, ցավոք, ոչ բոլորն են այդպես կարծում»,- գրել են դերասանուհու մտերիմները։

Հրապարակմանը կցված են ԶԼՄ-ների հաղորդագրությունների սքրիշոթերը, որոնցում նշվում է, որ Զավորոտնյուկն ընդմիշտ կաթվածահար կմնա։ Դերասանուհու ներկայացուցիչները նշել են, որ չեն մեկնաբանելու նրա վիճակը։

Ավելի վաղ Telegram-յան Mash ալիքը, վկայոկոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ օնկոլոգիական հիվանդության պատճառով կաթվածահար է արտիստի մարմնի աջ հատվածը։ «Այդ հատվածը, որն անշարժացած է, արդեն չի վերականգնվի»,- հայտնել էր պարբերականի զրուցակիցը։

style.news.am