Սպիտակ հացն ու երշիկը կարող են աչքերի հետ կապված լուրջ խնդիր դառնալ
Advertisement 1000 x 90

Սպիտակ հացն ու երշիկը կարող են աչքերի հետ կապված լուրջ խնդիր դառնալ

Եթե մարդը շատ սպիտակ հաց ու երշիկ է ուտում, դա կարող է բարձրացնել ցանցաթաղանթի դեղին բծի տարիքային դեգեներացիան։ Այս մասին ասվում է British Journal of Ophthalmology-ում հրապարակված նոր հետազոտությունում։

Հետազոտության համաձայն՝ ցանցաթաղանթի դեղին բծի տարիքային դեգեներացիայի առաջացման հավանականությունը 3 անգամ մեծանում է այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ են ուտում կարմիր և վերամշակված միս, զտված հացահատիկեղեն և բարձր ճարպայնությամբ կաթնամթերք։

Դեղին բիծը (մակուլա) աչքի ցանցաթաղանթի մասն է, որը պատասխանատու է սուր տեսողության համար։ Դրա տարիքային դեգեներացիան (մակուլոդիստրոֆիան) կենտրոնական տեսողության կորստի տարածված պատճառն է։ Այդ խնդրի պատճառով մարդիկ կորցնում են մեքենա վարելու, կարդալու և անգամ դեմքերը ճանաչելու կարողությունը։

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ տարիքային մակուլոդիստրոֆիան (ՏՄԴ) բուժումը ե՛ւ թանկ է, ե՛ւ դժվար, իսկ երբեմն՝ պարզապես անհնար։ Ուստի, դրա պրոֆիլակտիկան շատ կարևոր է։

Համաձայն հետազոտության՝ ՏՄԴ առաջացման ռիսկը մեծացնում է այսպես կոչված սնվելու արևմտյան եղանակը, որտեղ շատ են կարմիր ու վերամշակված միսը, զտված հացահատիկային մթերքներն ու ճարպոտ կաթնամթերքը։ Բայց և միևնույն ժամանակ այդ սննդակարգը կապված չէ հիվանդության վաղ ձևի առաջացման հետ։

med.news.am