2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունից հետո առողջապահության ոլորտի անցուդարձն այնպիսին էր, որ թվում էր, թե եկել է «նորերի» դարաշրջանը, որտեղ նախորդ իշխանության անդամներն այլևս տեղ չունեն: Ըստ հերթական ներկայացման սցենարի փոխվեց փոխնախարարների ցանկը, իրար ետևից աշխատանքից ազատվեցին տարբեր բժշկական կենտրոնների ղեկավարներ:
Բայց արի ու տես, որ նախորդ իշխանությանը ակտիվ փնովող և կոռուպցիայի մեջ մեղադրող ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը այնքան էլ վատ չէ հների հետ: Դրա վառ ապացույց կարող է լինել այն հանգամանքը, որ Առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը լրագրողի հետ զրույցում դրական է գնահատել Արսեն Թորոսյանի մշակած՝ «Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության» գաղափարը (հոդվածը կարող եք կարդալ ՝ http://bit.ly/38wdZpE):
Արդարության համար պետք է նշել, որ ներկա ու նախկին նախարարների ոլորտի ծրագրային քաղաքականությունները բավական նման են: Արսեն Թորոսյանը, կարծես թե, շարունակում է «առաջ բրդել» նախկին նախարարի սկսած ու կիսատ թողած ծրագրերը:
Medmedia-ի խմբագրություն ուղարկված նկարները վառ ապացույցն են այն բանին, որ Ալթունյանի գովասանքները անշահախնդիր ոլորտային դիտարկումներ չեն: Ըստ մեր գնահատողական դատողության առողջության ապահովագրության 6 տոկոսը, համակարգը շուտափույթ ներդնելու Թորոսյանի ցանկությունը կարող է հիմնված լինել կոնկրետ առողջապահական ապավովագրության հիմնարկի բիզնես շահերի վրա: