Փիրս Բրոսնանը թագավորին կմարմնավորի «Մոխրոտիկը» մյուզիքլում
Advertisement 1000 x 90

Փիրս Բրոսնանը թագավորին կմարմնավորի «Մոխրոտիկը» մյուզիքլում

007 գործակալի նախկին դերակատար Փիրս Բրոսնանը արքայազնի հորը՝ թագավորին, կմարմնավորի Sony Pictures ստուդիայի «Մոխրոտիկը» մյուզիքլում: Այդ մասին հայտնել Է THR-ը:

Կինոնկարում նաեւ նկարահանվելու են Բիլլի Փորթերը (Մոխրոտիկի կնքամայր), Իդինա Մենզելը (խորթ մայր), Կամիլլա Կաբելիոն (Մոխրոտիկ) եւ Նիկոլաս Գալիցինը (արքայազն Ռոբերտ): Որպես նախագածի ռեժիսոր եւ սցենարիստ հանդես կգա Քեյ Քեննոնը: Ֆիլմը վերաիմաստավորելու Է ավանդական պատմությունը. Մոխրոտիկը դրանում լինելու Է հավակնոտ երիտասարդ կին, որն իրեն թույլ Է տալիս երազել այն մասին, ինչը դեռ չի կարող իրեն թույլ տալ: Ավելի վաղ Բրոսնանն արդեն խաղացել Է մյուզիքլներում. նա նկարահանվել Է Mamma Mia!-ի երկու ֆիլմերում. առաջինի համար նա «Ոսկե ազնվամորի» մրցանակ Է ստացել տղամարդու երկրորդ պլանի վատագույն դերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: