Աթոռով պարզ թեստը կարող է օգնել հայտնաբերելու թոքերի քաղցկեղը
Advertisement 1000 x 90

Աթոռով պարզ թեստը կարող է օգնել հայտնաբերելու թոքերի քաղցկեղը

Աթոռով պարզ թեստը կարող է օգնել հայտնաբերելու թոքերի քաղցկեղը, որի ախտորոշումը վաղ փուլերում շատ դժվար է։ Հենց ուշ ախտորոշումն է այսօր թոքերի քաղցկեղը դարձնում այդքան մահաբեր. եթե այն ավելի վաղ հայտնաբերվի, հաջող բուժման դեպքերն անհամեմատ ավելի շատ կլինեն։

Ինչպես տեղեկացնում է Еxpress-ը, գոյություն ունի արտասովոր թեստ, որը կարող է օգնել հայտնաբերելու թոքերի քաղցկեղը։ Այն կապված է պարանեոպլաստիկ ախտանշանի հետ, որն արտահայտվում է իմունային համակարգի ազդեցությամբ նյարդային համակարգի վրա և ի հայտ է գալիս քաղցկեղի տարբեր տեսակների ժամանակ, բայց ավելի հաճախ կապ ունի թոքերի մանրբջջային քաղցկեղի հետ։

Խանգարման օրինակներից մեկը Լամբերտ-Իթոնի ախտանիշն է, որի դեպքում թուլանում են ազդրերի մկանները։ Այս ախտանիշի մասին կարող են վկայել դժվարությունները նստած տեղից մարդու վեր կենալու դժվարությունները, օրինակ՝ մարդու համար դժվար է վեր կենալ աթոռից։ Այս ախտանշանը արժանի է ուշադրության, և եթե դուք նկատել եք, որ դժվարանում եք վեր կենալ աթոռից, դա արդեն առիթ է բժշկի դիմելու համար։

Ամերիկյան օնկոլոգիական ընկերության մասնագետները տեղեկացնում են, որ քաղցկեղի զարգացմանը զուգընթաց՝ կարող են թուլանալ նաև ուսագոտու մկանները։

med.news.am