Պասիվ ծխելը նպաստում է երեխաների սրտի հիվանդությունների առաջացմանը
Advertisement 1000 x 90

Պասիվ ծխելը նպաստում է երեխաների սրտի հիվանդությունների առաջացմանը

Պասիվ ծխելը վնասում է երեխաների զարկերակները և նպաստում սրտի հիվանդությունների առաջացմանը։ Այս մասին ասվում է նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Pediatric Research ամսագրում։

Հետազոտութան հեղինակներն օգտագործել են ուլտրաձայնը 8-18 տարեկան 298 երեխայի պարանոցի քներակի, ձեռքի վերին հատվածում ուսի զարկերակի և պորտից քիչ վերև որովայնի աորտայի ուսումնասիրման համար։ Երեխաներն իրենք չեն ծխել, բայց նրանց մի մասը ենթարկվել է ծխախոտի ծխի ազդեցությանը, քանի որ նրանց մոտ ծխել են ուրիշ մարդիկ։

Պարզվել է, որ ծխախոտի ծխի ազդեցությամբ երեխաների որովայնի աորտայում, ովքեր բախվել են պասիվ ծխելու հետ, հայտնաբերվել է բարձր ռիգիդություն։ Դա նշանակում է, որ պասիվ ծխելու վնասակար ազդեցությունը կարող է հանգեցնել զարկերակների զգալի ախտահարման։

Մասնագետները նախազգուշացնում են ծնողներին՝ ոչ մի դեպքում չծխել երեխաների ներկայությամբ և անել ամեն ինչ, որպեսզի նրանք մեծանան ծխից ազատ միջավայրում։

Պարզելու համար, թե որքան վտանգավոր են վեյփինգը և էլեկտրոնային սիգարետները երեխաների ու դեռահասների առողջության համար, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ կատարել, ընդգծում են գիտնականները։

med.news.am