- Ընդունիր, որ դա նորմալ է՝ սիրել մարդուն ու չլինել նրա հետ
Սիրո խորամանկ դրսևորումն այն է, որ քեզ պետք չէ դադարել սիրել, որ հասկանաս, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվում: Մենք ուզում ենք հավատալ, որ, եթե միասին փոքր-ինչ երկար դիմանանք, ապա կստանանք այն, ինչ ուզում է մեր սիրտը: Բայց սերը ոչ միշտ է հաղթահարում ամեն բան: Միգուցե հիմա հարմար ժամանակ չէ, միգուցե դուք տարբեր նպատակներ ունեք: Ինչ էլ որ լինի, դու պետք է ընդունես իրականությունը, որ երբեմն մենք պարզապես չենք կարող լինել նրանց հետ, ում սիրում ենք:
- Ձեր միջև տարածություն ստեղծեք
Իհարկե, դու ուզում ես, որ նա մնա կողքիդ, ու դու կարողանաս նրան սիրել: Բայց այդպես քեզ համար ավելի դժվար կլինի նրան թողնել: Քեզ պետք է, որ ձեր միջև ֆիզիկական և էմոցիոնալ տարածություն լինի: Ոչ հավերժ, բայց առաջին շրջանում հաստատ, քանի դեռ դու գլուխ չես հանել քո զգացմունքներից: Ջնջիր նրա հեռախոսահամարը, արգելափակիր համացանցում, խուսափիր այն վայրերից, ուր նա սովորաբար լինում է, ու թաքցրու այն, ինչ քեզ նրան է հիշեցնում:
- Ձեր հարաբերություններն օբյեկտիվորեն գնահատիր
Բաց թողնելու համար պարտադիր չէ կենտրոնանալ յուրաքանչյուր վատ բանի վրա, ինչ ձեր միջև եղել է: Ձեր հարաբերություններին օբյեկտիվորեն նայիր: Միգուցե դրանք այնքան էլ լավը չեն եղել, որքան քեզ էր թվում, և դու կսկսես հասկանալ, թե ինչու ամեն բան լավ չդասավորվեց: Միշտ էլ կարելի է անցյալից դասեր քաղել ու դրանով իսկ օգնել քո սեփական ապագային:
- Ներիր
Ներիր սխալներդ, որոնք դու գործել ես, ներիր քո նախկինի սխալները: Բաց թող այն ապագան, որը դու պատկերացնում ես նրա հետ: Տարված մի եղիր նրանով, ինչ կարող էր լինել: Դա ոչինչ չի փոխի:
- Քեզ թույլ տուր ամեն բան զգալ խորությամբ
Բաց թողնել նրան, ում սիրում ես, մեծ կորուստ է: Եվ պետք չէ ձևացնել, թե ամեն բան լավ է: Տխրիր, տառապիր, զայրացիր, տանջվիր, պարզապես թող զգացմունքներդ դուրս հորդեն: Ավելի ծանր կլինի, եթե դու ամեն բան պահես ներսումդ: Լաց եղիր, ընդունիր, որ քեզ համար ահավոր է առանց նրա: Ինքդ քեզ մի շտապեցրու, բայց նաև անդադար մի տառապիր:
- Խոսիր այդ մասին
Պարզապես խոսիր այն մասին, ինչ զգում ես, ասա նրան, ով պարզապես կարող է լսել ու անպետք խորհուրդներ չտալ: Դա սեփական տառապանքներդ բաց թողնելու գերազանց եղանակ է: Եթե չկա այն մարդը, ում հետ դու կարող ես այդ մասին խոսել, փորձիր խոսել ու ձայնագրել քեզ:
- Ընդունիր այն փաստը, որ դու ոչ միշտ կարող ես վերահսկել ամեն ինչ
Եթե ինչ-որ մեկը քեզ չի կարող տալ այն, ինչ դու ուզում ես, ապա դու ոչինչ չես կարող անել: Ոչ մի սեր մարդուն չի ստիպի քեզ սիրել ի պատասխան: Բավական է փորձել վերահսկել այն, ինչի վրա դու իշխանություն չունես: Կենտրոնացիր ինքդ քեզ վրա: Ինքդ քեզ դիր առաջին տեղում:
- Մի կենտրոնացիր նեգատիվ էմոցիաների վրա
Բավական է մեղավորներ փնտրես, զղջաս, զայրանաս: Մեղավոր ես եղել դու դրանում, թե ոչ, արդեն կարևոր չէ: Կարևոր է նոր սկզբի վրա կենտրոնանալը:
- Շարունակիր ապրել
Հանդիպիր ընկերներիդ հետ, ճանապարհորդիր, ծանոթացիր նոր մարդկանց հետ: Դա կօգնի հասկանալ, որ աշխարհը լի է այլ մարդկանցով, որոնց դու կարող ես սիրահարվել:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը