Ինչպիսի՞ սնունդն է նպաստում քաղցկեղային բջիջների արագ աճին
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ սնունդն է նպաստում քաղցկեղային բջիջների արագ աճին

ագեցած ճարպերով հարուստ սննդակարգը նպաստում է օրգանիզմում քաղցկեղային բջիջների ավելի արագ տարածմանը, պարզել են ԱՄՆ-ից գիտնականները:

Ինչպես փոխանցում է Medical Xpress-ը, քաղցկեղային բջիջները ճարպերը կարող են օգտագործել տարբեր եղանակներով, որպեսզի պահպանեն իրենց կենսագործունեությունը և օրգանիզմում ակտիվորեն զարգանան: Մասնավորապես՝ իրենց աճի համար ճարպերը գործարկելու հատկությունը հատուկ է կրծքագեղձի ուռուցքներիի բջիջներին:

Գիտնականների խոսքով՝ իրենց սնունդի համար ճարպ ստանալու նպատակով քաղցկեղային բջիջները կարող են օգտագործել ամենաճկուն մեխանիզմներ:

Նախորդ հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ ճարպային մասնիկներն արյան հոսքում կարող են մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի բջիջների աճը: Նոր հետաազոտությունը ցույց է տալիս, որ կրծքագեղձի քաղցկեղի բջիջները կարող են կլանել նախապես արյունից առաջացած մեծ քանակությամբ ճարպ՝ օգտագործելով ճարպային մասնիկների կլանման անսպասելի մեխանիզմ, որը կապված է բջիջների մետաբոլիկ վերածրագրավորմանն հետ:

Հետազոտության համահեղինակ, ուռուցքաբան Ուիլյամ Քինլոուի խոսքով՝ մեծ քանակությամբ ճարպ կլանելով քաղցկեղային բջիջները դառնում են անխոցելի, մասնավորապես՝ դեղերի ազդեցությամբ ոչնչանալուց խուսափելու ունակ: Մարդը որքան շատ է ուտում յուղոտ սնունդ և գիրանում, այնքան օրգանիզմում ավելի արագ կարող են տարածվել չարորակ բջիջները:

med.news.am