Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որի արտաքինն ավելի վաղ ճանաչվել Է իդեալական, իրեն հեռախոսով լուսանկարել Է մերկ մարմնի վրա ջինսե վերնաշապիկ հագած: Նա բաց լուսանկարը զետեղել Է անձնական Instagram-օգտահաշվում:
Սելֆիում Հադիդը կեցվածք Է ընդունել կողքի վրա պառկած: Մի ձեռքով նա ուղղում Է մազերը, մյուսով բռնել Է հեռախոսը եւ իրեն լուսանկարում Է հայելու մեջ: Նրա ջինսե վերնաշապիկի կոճակներն այնպես են արձակված, որը դրա տակից երեւում Է աղջկա կուրծքը: Կերպարը համալրել Է երկնագույն ակնոցը, որը մոդելը Chrome Hearts ամերիկյան բրենդի հետ համագործակցությամբ թողարկել Է վերնաշապիկի երանգով: «Աուրա Բելլա»,-լուսանկարին կից գրառում Է կատարել գերմոդելը: