Մեծ Բրիտանիայի Բրայթոնի համալսարանի գիտնական Խալ Սոսաբովսկին խոսել է ամենավտանգավոր ալկոհոլային ըմպելիքների մասին, որոնք արագ են հարբեցնում ու ամենածանր հետևանքներն են ունենում։ Այս մասին հայտնում է Daily Mail–ը։
Պրոֆեսորը նշել է, որ ըմպելիքի ազդեցությունը կախված է դրանում էթիլային սպիրտի պարունակությունից։ Այն սովորաբար 5– 40% է լինում։ Սոսաբովսկու խոսքով` ամենահեշտ հարբեցնող ըմպելիքները խերեսն ու պորտվեյնն են, որոնք արագ են արյան մեջ մտնում։
Բացի այդ, ուժեղ հարբածություն են առաջացնում վիսկին ու այլ թունդ ըմպելիքները։ Միաժամանակ, ալկոհոլի բարձր պարունակության պատճառով դրանք արագ են ներծծվում արյունատար համակարգի մեջ, քանի որ ճնշում են ստամոքսի բջիջների աշխատանքը։ Կարելի է արագ հարբել փրփրուն գինիներից, քանի որ գազավորված լինելը բարձրացնում է ներծծվելու արագությունը։
«Կարող եք արդեն 30 վայրկյանից զգալ մեկ բաժակ շամպայնի ազդեցությունը», – նշել է գիտնականը։
Նա նաև դեմ է արտահայտվել ալկոհոլը «ջրով բացելուն»։ Շատերն այդպես փորձում են սթափ մնալ ու կանխել խումհարը, սակայն դա միայն սրում է իրավիճակը։
Սոսաբոսկին նաև խորհուրդ է տվել նաև թույլ ալկոհոլային ըմպելիքների վրայից թունդ բան չխմել։ Իսկ առավոտյան մի փոքր ավելի թեթև զգալու համար խորհուրդ է տվել օղի խմել։ Միաժամանակ, գիտնականի խոսքով` չհարբելու միակ տարբերակը միայն մեկ-երկու բաժակ թունդ ըմպելիք խմելն է կամ ընդհանրապես չխմելը։