Անգլիայի Ռիչմոնդ քաղաքի բնակչուհի «հավերժ երիտասարդ» 89-ամյա տատիկը պատմել Է իր գեղեցկության եւ չխամրող արտաքնի գաղտնիքների մասին: Նրա խոսքը մեջբերում Է Daily Mail հրատարակությունը:
«Հավերժ երիտասարդ» 89-ամյա տատիկը պատմել Է իր գեղեցկության գաղտնիքների մասին
| Դիտվել է`
2014 թվականին մահացել Է Ժոզեֆինա Լեւենշտեյնի՝ Ռուփերթ անունով ամուսինը, որի հետ նա ապրել Է 57 տարի: Լինելով այրի՝ նա իր համար մշակել Է օրվա խիստ կարգուկանոն: «Առավոտյան ժամը 08:30-ին նախաճաշին ես ուտում եմ երկու ճաշի գդալ գրանոլա կամ ջեմով տոստ,-պատմել Է նա:-Այնուհետեւ մեկ ժամ զբոսնում եմ շանս հետ եւ տասը րոպե զբաղվում սպորտով: Ճաշն իմ հիմնական ուտելիքն Է: Դրանից հետո ինձ թույլ եմ տալիս մեկ-մեկուկես ժամ հանգստանալ: Ես հեռուստացույց դիտում եմ արդեն ժամը 17-00-ից հետո»: Լեւենշտեյնին առույգությունը պահպանելուն օգնում Է ամեն օր դաշնամուր նվագելը: «Ես դրան հատկացնում եմ օրական երկու ժամ, չնայած թույլ տեսողությանս,-ընդգծել Է բրիտանուհին:-Դաշնամուր նվագելը միապաղաղ առօրյան ոգեշնչման պահերով հագեցնելու միջոց Է»: Բրիտանուհին նաեւ ընդգծել Է, որ երիտասարդ մնալուն իրեն օգնում են ընկերները, որոնք մոտավորապես 50 տարեկան են՝ իր դստեր հասակակիցներ: «Մենք հաճախ ենք միասին ճանապարհորդում, ահա վերջերս այցելել ենք Իռլանդիայում բնակվող ծանոթների: Ես նաեւ սիրում եմ համերգներ կազմակերպել տանը: Որպես կանոն, տարվա ընթացքում ես կազմակերպում եմ առնվազն երեք հրավիրովի ընթրիք»,-եզրափակել Է Լեւենշտեյնը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ