Ինչո՞ւ չի կարելի քաշ հավաքել միջին տարիքում
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ չի կարելի քաշ հավաքել միջին տարիքում

Քաշ հավաքելը կաթվածի և քաղցկեղի զարգացման ռիսկի հիմնական գործոնն է 40-59 տարեկան մարդկանց շրջանում: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է JAMA Network Open ամսագրում:

«Ռոսիյսկայա գազետա»-ի հաղորդմամբ՝ միջին տարիքում նույնիսկ 5 կգ քաշ հավաքելը 26%-ով մեծացնում է սրտի կաթվածի ռիսկը: Նման եզրակացության են եկել չինացի գիտնականները, որոնք 20 տարի շարունակ հետազոտություններ են անցկացրել 84 000 մարդու մասնակցությամբ:

Հետազոտության բոլոր մասնակիցները մինչև միջին տարիքի հասնելը նիհար են եղել: Գիտնականները հետազոտության ողջ ընթացքում մարմնի զանգվածի ինդեքսի գնահատում են անցկացրել: Պարզվել է, որ միջին տարիքում քաշ հավաքելը մահացու վտանագավոր է և հանգեցնում է 2-րդ տեսակի դիաբետի զարգացման, հիպերտոնիայի, իշեմիկ կաթվածի, լյարդի ճարպային հիվանդությունների և լեղապարկի քարերի առաջացման: Ճարպակալման ֆոնին հորմոնալ խախտումներ են տեղի ունենում, քրոնիկ բորբոքում և ինսուլինի նկատմամբ ռեզիստենտություն է զարգանում:

Մասնագետների խոսքով՝ քաշի ավելացումը սխալ սնվելու, նստակյաց կյանքի, նյութափոխանակության տարիքային դանդաղեցման հետևանք է:

med.news.am