Ինչպես է Շարլիզ Թերոնի մայրը սպանել նրա հորը. մանրամասներ դերասանուհուց (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես է Շարլիզ Թերոնի մայրը սպանել նրա հորը. մանրամասներ դերասանուհուց

Ամերկացի դերասանուհի եւ մոդել Շարլիզ Թերոնը NPR պարբերականի հետ զրույցում սարսափելի տեսարան է պատմել մանկության տարիներից… Դերասանուհին 15 տարեկան է եղել, երբ նրա հարբեցող հայրը՝ Չարլզ Թերոնը, տուն է եկել հարբած ու ատրճանակը ձեռքին։ Մայրը՝ Հերդան, դստեր հետ թաքնվել է ննջասենյակում, ուր ընտանիքի գլուխը փորձել է ներխուժել։ Հետո նա երեք անգամ կրակել է սենյակի դռան վրա։ «Գնդակներից ոչ մեկը չդիպավ մեզ, ինչն իսկական հրաշք էր»,- հիշել է դերասանուհին՝ պատմելով, որ ինքնապաշտպանության շրջանակներում մայրը կյանքից զրկել է ամուսնուն։

Դերասանուհին նշում է, որ հայրը հիվանդ է եղել եւ անվերջ արհամարհել է մորը։ «Ես չեմ ամաչում խոսել այդ մասին. որքան շատ ենք խոսում այդ մասին, այդքան հասկանում ենք, որ միայնակ չենք»,- խոստովանել է Թերոնը։

style.news.am