Դայվերը համոզել է ութոտնուկին հրաժարվել պլաստիկե բաժակից՝ խեցու փոխարեն (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դայվերը համոզել է ութոտնուկին հրաժարվել պլաստիկե բաժակից՝ խեցու փոխարեն

Մասնագետների կարծիքով՝ օվկիանոսում թափոնների քանակը գնահատվում է տրիլիոններով: Եվ ավելի քան 260.000 տոննան պլաստիկե իրերն են: Պլաստմասսայի և ներկերի տարբեր տեսակներ ոչ միայն աղտոտում են ջրերը, այլև վտանգ են ներկայացնում այն ​​կենդանիների կյանքի համար, որոնք կուլ են տալիս կամ խրվում են դրանց մեջ:

Lifter-ը ներկայացնում է մի պատմություն, որը հիշեցնում է՝ որքան կարևոր է օվկիանոսում կյանքի խնամքը:

Պալ Սիգուրդսոնը և այլ դայվերներ օգնել են ութոտնուկին ազատվել պլաստիկե բաժակից: Դայվերները Լեմբեխում (Ինդոնեզիա) համոզել են ութոտնուկին փոխել իր «տունը»՝ բաժակի փոխարեն՝ նրան առաջարկելով խեցի:

«Դա մեր երրորդ սուզումն էր այդ օրը: Մենք բոլորս մի փոքր հոգնած էինք: Բայց հանկարծ ընկերս ազդանշան ուղարկեց ինձ ձեռքով: Նա ինձ ցույց տվեց ութոտնուկին, որին գտել էր: Եվ նրան անհրաժեշտ էր իմ օգնությունը»,- պատմել է Սիգուրդսոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը