Եվգենի Պետրոսյանը ամոթանք է տվել լրագրողներին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Եվգենի Պետրոսյանը ամոթանք է տվել լրագրողներին

Կատակերգու Եվգենի Պետրոսյանը Instagram-յան էջում բողոքել է հետապնդումներից։ Ն ապատմել է, որ Անդրեյ Մագուչեւի «Հեքիաթ վերջին հրեշտակի մասին» ներկայացումից հետո բախվել է լրագրողների, որոնք «անպատկառ ձեւով» կպչուն հարցեր են հնչեցրել անձնական կյանքի մասին։

«Անձրեւ էր գալիս, ես փորձեցի թաքնվել մթության մեջ, բայց նրանք տեսախցիկով ու լապտերով շարունակում էին նկարել եւ հետեւել ինձ՝ հացրեր բղավելով»,- հայտնել է արտիստը։ Պետրոսյանը նաեւ հայտարարել է, որ լրագրողներին ամոթանք է տվել առանց համաձայնության նկարահանում իրականացնելու համար։