Աշխարհում առաջին լողացող ԱԷԿ-ն սկսել Է ԷլեկտրաԷներգիա արդյունահանել Չուկոտկայի ցանց
Advertisement 1000 x 90

Աշխարհում առաջին լողացող ԱԷԿ-ն սկսել Է ԷլեկտրաԷներգիա արդյունահանել Չուկոտկայի ցանց

«Ակադեմիկոս Լոմոնոսով» առաջին ատոմային ջերմաԷլեկտրակայանը (ԱԱՋԷԿ) դեկտեմբերի 19-ին առաջին ԷլեկտրաԷներգիան Է արդյունահանել Չուկոտկայի ինքնավար օկրուգի հանգույցի Չաուն-Բիլիբինսկի մեկուսացված ցանց: Այդ մասին ասված Է «Ռոսատոմ»-ի հաղորդագրության մեջ:

Լողացող Էներգաբլոկի գեներատորների միացումը ցանցին իրականացվել Է ափի ցանցի պարամետրերի հետ սինքրոնացումից հետո: «Ռոսատոմ»-ը նշում Է, որ Չուկոտկայի Պեւեկ քաղաքի բնակիչների համար այդ օրը դարձել Է խորհրդանշական. Նոր տարվա նախօրյակին քաղաքում Էներգետիկական գործարկմամբ վառել են ամանորյա տոնածառի լույսերը:

«Ակադեմիկոս Լոմոնոսովի» միացումը Պեւեկի ջերմային ցանցերին կկատարվի 2020 թվականին:

«Ռոսատոմ»-ը նշում Է, որ ԷլեկտրաԷներգիայի արդյունահանումը Չուկոտկայի ցանցին, որն արտադրվել Է ԱԱՋԷԿ-ի կողմից, սկսվել Է Երեւանի ժամանակով ժամը 12:00-ին:

«Կարեւոր քայլ Է արվել Պեւեկի՝ որպես տարածաշրջանի նոր Էներգետիկական մայրաքաղաքի զարգացման ճանապարհին: Ընթացիկ տարվա հիմնական խնդիրը հաջողությամբ կատարվել Է, իսկ գալիք 2020 թվականի համար խնդիրը ԱԱՋԷԿ-ը արդյունաբերական շահագործման հանձնելն Է»,-հաղորդագրության մեջ ներկայացվում Է «ՌոսԷներգոատոմ կոնցեռն»-ի (մտնում Է «Ռոսատոմ»-ի ԷլեկտրաԷներգետիկական դիվիզիոնի մեջ) գլխավոր տնօրեն Անդրեյ Պետրովի խոսքը:

ԱԱՋԷԿ-ի շահագործումից հետո Ռուսաստանի գործող ատոմակայնների թվաքանակը կաճի 10-ից մինչեւ 11: Բացի այդ, հայրենական ատոմային Էներգետիկայի պատմության մեջ առաջին անգամ միանգամից երկու գործող ԱԷԿ (ԱԱՋԷԿ-ը եւ Բիլիբինսկի ԱԷԿ-ը) կգտնվեն մեկ տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր