Որովայնի փքվածությունը (մետեորիզմ) առաջանում է աղեստամոքսային տրակտում չափազանց մեծ քանակությամբ գազերի ներթափանցման արդյունքում: Եվ հաճախ դա տեղի է ունենում որոշ մթերքների պատճառով:
Ի՞նչ մթերքեր չի կարելի օգտագործել մետեորիզմի ժամանակ.
Առաջին հերթին, եթե դուք տառապում եք մետեորիզմով, ցանկալի է հրաժարվել ցորենի ծիլերից եւ բրոկոլիից, որոնք կարող են հանգեցնել գազերի հավելյալ քանակության ձեւավորմանը: Նախընտրելի այլընտրանք կարող է լինել գազարը:
Express-ի հաղորդմամբ՝ որոշ հայտնի գարնիրներ՝ ծիլեր, վայրի ստեպղին, գունավոր կաղամբ, բրոկոլի, լոբի, պարունակում են ֆրուկտոզա, օլիգոշաքար, դիշաքար, մոնոշաքար եւ պոլիոլ: Այդ բոլոր նյութերն առաջացնում են մետեորիզմ:
Ի դեպ, սոխը եւս բարձր քանակությամբ նման շաքարներ է պարունակում, այդ պատճառով այն եւս կարող է փքման պատճառ դառնալ: