«Կներեք էլի, եթե Դադասյանի նման մեկը պետք է ցմահ մեր պետական մնջախաղը ղեկավարի, ավելի լավ է այդպիսի պետական թատրոն չունենանք»
Advertisement 1000 x 90

«Կներեք էլի, եթե Դադասյանի նման մեկը պետք է ցմահ մեր պետական մնջախաղը ղեկավարի, ավելի լավ է այդպիսի պետական թատրոն չունենանք»

Տեր Աստված այս ինչ ամբոխվարական ապատեղեկատվություն է տարածվում Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ եւ կրկին հին հին քոչարյանական թատրոնների տնօրենների պաշտպանությամբ։

Կներեք, իսկ ո՞վ է դեմ, որ մնջախաղի թատրոն լինի, մենք էի՞նք դեմ, թե՞ չէինք հասկանում այդքանը))))։ Հիմա կարող եմ բացահայտել այս կեղծիքը՝ որպես հինգ ամիս նախարարի պարտականությունները կատարած։

Երբ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարությունը չի ցանկանում Մոսկավյան 5-ի շենքը մեզ զիջել, նոր շինության երկար փնտրտուքից հետո մեր աշխատակազմի ղեկավարը եկավ եւ ինձ ասաց, թե Դադասյանը ցանկանում է իր հին տարածքը՝ ասելով, որ ինքը կհարմարվի եղած պայմաններին եւ հուշարձանը խաթարող ոչ մի փոփոխություն չի անի։ Ճիշտն ասած ես տարակուսեցի, որովհետեւ այնպես ինչպես կար՝ դահլիճ սարքել հնարավոր չէր։ Հիմա հասկացա՞ք հայկական շուստրյակությունը…

Կներեք էլի, եթե Դադասյանի նման մեկը պետք է ցմահ մեր պետական մնջախաղը ղեկավարի, ավելի լավ է այդպիսի պետական թատրոն չունենանք, իսկ հայկական մնջախաղը չի սկսվում ու վերջանում Դադասյանով…

Նազենի Ղարիբյանի գրառումներից: