78 տարեկան հասակում մահացել Է ֆրանսիացի դերասանուհի Կլոդին Օժեն, որը Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորել Է «Գնդավոր կայծակ» ֆիլմում (1965 թ.): Այդ մասին հայտնել Է Le Monde թերթը:
Նրա տեղեկությունների համաձայն, դերասանուհին մահացել Է դեկտեմբերի 18-ին Փարիզում՝ երկարատև հիվանդությունից հետո:
Կլոդին Օժեն ծնվել Է 1941 թվականի ապրիլին: Կինոյով և թատրոնով նա սկսել Է հրապուրվել դեռ դպրոցում սովորելու ժամանակ: Ընդամենն իր կարիերայի ընթացքում դերասանուհին խաղացել Է գրեթե ութ տասնյակ ֆիլմերում և հեռուստասերիալներում: 1958 թվականին Ռոմի Շնայդերի և Ալեն Դելոնի հետ միասին նա նկարահանվել Է Պիեռ-Գասպար Ուիի «Քրիստինա» կինոնկարում, երկու տարի անց՝ Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» ֆիլմում:
Օժեն համաշխարհային փառք Է ստացել՝ կատարելով Դոմինիկ Դերվալի դերը բրիտանացի սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում, որին մարմնավորել Է Շոն Քոներին:
1958 թվականին Օժեն Ֆրանսիան ներկայացրել Է «Միսս աշխարհ» մրցույթում: 1990 թվականին դերասանուհին մասնակցել Է «Ծովահրեշ 5» իտալական դետեկտիվ սերիալի նկարահանումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: