Սմարթֆոնների այպես կոչված գիշերային ռեժիմը, որի ժամանակ կապույտ լուսավորման արգելափակում և դեղին լուսավորման մեծացում է տեղի ունենում, կարող է վնաս հասցնել առողջությանը՝ պարզել են Մանչեսթերի գիտնականները:
Հետազոտության ընթացքում, որը հրապարակվել է Մանչեսթերի համալսարանի կայքում, մասնագետները փորձարկել են օրգանիզմի վրա լուսային ճառագայթման ազդեցությունը: Խնդիրն այն է, որ վառ գույները մոլորեցնում են օրգանիզմի կենսաբանական ժամերը, քանի որ դրանք ասոցացվում են ցերեկային ժամերի հետ:
Գիտնականների խոսքով՝ կապույտ լուսն ավելի սովորական է օրգանիզմի համար մութ ժամանակ, քան թույլ դեղին լույսը:
Հետազոտողները խորհուրդ են տվել սմարթֆոնների արտադրողներին խորհուրդը որպես միակ ճշմարտություն չընդունել և զգուշությամբ օգտվել Night Shift և Dark Mode ռեժիմներից iOS և Android համակարգերում, համապատասխանաբար: