Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին քույրերի և զարմիկների ու զարմուհու շրջապատում է։ Ընտանիքը սեղանի շուրջ է հավաքված, Նազենին ջերմ գրկել է զարմիկին։ Հրապարակմանը կից հեռուստաղորդավարուհին գրել է․
«Իմ աշխարհն իմ Ընտանիքն է: Ու երդվում եմ, ամբողջ աշխարհի հրաշալիքներն ու գեղեցկությունները տեսնելուց հետո հազարապատիկ կարող եմ ասել նույնը:
Այսօրը` 2011-ի դեկտեմբերի 20-նն ավարտվեց ինձ համար մեծագույն ողբերգությամբ. ես կորցրեցի մայրիկիս: Ես էլի աշխատանքի էի` նկարահանման:
Մայրս էլ աշխատավայրում էր… վայրկյանի մեջ կանգ առավ …(
Չկա որևէ բան, որը կարող է փարատել Ծնողի կորուստը:
Հետագայում` 8 տարի անց նույն պատկերը կրկնվեց… նորից նկարահանման էի, Հայրս… նորից մի վայրկյանում…(
Առանց մոր մենք ճեղքված սրտով ենք, առանց հոր` ճեղքված ողնաշարով:
Այսօր անընդհատ կարոտի ու հուզմունքի օր էր… արտասվախառն հիշողությունների ու ժպիտների օր: Ես չեմ ուզում խոսել մայրիկիս մահվան նասին: Ես ուզում եմ պատմել նրա Կյանքի մասին: Իրենով ամենուր սեր ու համերաշխություն էր բերում, տեղով մեկ էլ սեր էր ու համերաշխություն: Իր մահով անգամ մեզ ավելի ամրացրեց, քուրերիս անքակտելիորեն ու վերջնական իրար կապեց: Մայրս Սեր էր, մտածելու և գործելու ազատությամբ էր մեզ դաստիարակել, բոլորին հասնող ու օգնություն բերող, մեծերին հարգող, անմնացորդ նվիրումով Հայաստանը սիրող ու ամեն վայրկյան միջավայրին օգտակարություն բերող: Նա այդպիսին էր, մեզ էլ ձևավորեց իր մտածողությամբ ու «ձևաչափով»: Անսահմանությունը ունի սահման, երբ մարմնեղ է դառնում ու ամփոփվում Մայրիկիդ մեջ: Մայրս անսահման էր… Ամեն վայրկյանը մեր` երեք քույրերի, երեխաների, մեր ընկերների և ընտանիքների հետ ամեն հավաք ու ժպիտ, ամեն պատմություն և հյուրընկալ սեղան, յուրաքանչյուր բարի գործ կամ օգնություն դիմացինի համար, այդ ամենը Մայրիկիս ու Հայրիկիս հավերժ հիշատակին են, նրանց տված սիրո դիմաց մեր` էս չարացած աշխարհին ու իրար գոնե մի փոքր սեր տալով հավերժ շնորհակալությունն է ՆՐԱՆՑ:
Իմ երկու պաշտելի ավագ քույրերը
Իմ ամենաթանկ ասպետները` զարմիկներս և մեր տան արքայադուստրը` կրտսերը…) Լուսանկարը` Սոֆի Մխեյանի»: