Հոլիվուդյան կինոքննադատների ասոցիացիան անվանել է տասնամյակի ռեժիսորին: Փորձագետները տասնամյակի ռեժիսոր են ճանաչել ֆրանկոկանադացի կինոռեժիսոր և սցենարիստ Դենի Վիլնյովին, գրում է NME-ն:
52-ամյա Վիլնյովը սկսել է նկարել XX դարի 80-ականների վերջին: Նա հայտնի դարձավ իր առաջին լիամետրաժ «Հորձանուտ» ֆիլմով:
Նրա կատարված աշխատանքները դրական արձագանք են ստացել քննադատների, գործընկերների և հանդիսատեսի շրջանում: Առավել հայտնի են «Շեղբի վրայով վազողը – 2049», «Գերուհիներ», «Ժամանում», «Թշնամի», «Հրդեհներ», «Մարդասպան» կինոնկարները:
«Ժամանում» ֆիլմի համար Վիլնյովը 2017-ին առաջադրվեց «Օսկարի»: Իսկ «Շեղբի վրայով վազողը – 2049» ֆիլմն առաջադրվել է հինգ անվանակարգերում և ստացել Ամերիկյան կինոակադեմիայի երկու արձանիկ՝ օպերատորական լավագույն աշխատանքի և տեսողական լավագույն էֆեկտների համար:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 9-ին, Լոս Անջելեսում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը