Ո՞ր մթերքները չարժե օգտագործել քնելուց առաջ
Advertisement 1000 x 90

Ո՞ր մթերքները չարժե օգտագործել քնելուց առաջ

Գիշերը քնի պակասը կարող է ունենալ ծայրահեղ բացասական ազդեցություն առողջական վիճակի վրա, իսկ քնի ցածր որակին կարող են նպաստել որոշ մթերքներ դրանք ուշ երեկոյան օգտագործելու դեպքում:

Բժիշկ դիետոլոգ Մարիյաթ Մուխինան խորհուրդ է տալիս քնելուց առաջ չօգտագործել հետևյալ մթերքները.

Սուրճ, թունդ թեյ և ալկոհոլ

Սուճը, թունդ թեյն ու ալկոհոլային խմիչքները թույլ չեն տա ձեզ քնել գիշերը, քանի որ քնելուց առաջ դա օգտագործել խորհուրդ չի տրվում: Այդ շարքին է դասվում նաև շատերի կողմից սիրված շոկոլադը:

Կծու սնունդ և խաչածաղկավոր բանջարեղեն

Կծու սնունդից և խաչածաղկավոր բանջարեղենից (բրոկոլի և ծաղկակաղամբ) նույնպես ցանկալի է հրաժարվել քնելուց առաջ: Դիետոլոգի խոսքով՝ կաղամբի տեսակները պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք շատ երկար են մարսվում: Այդ պատճառով քնից առաջ ցանկալի է առհասարակ չուտել մանրաթելերի այդ քանակությամբ մթերքները: Այդպիսի ազդեցություն է թողնում նաև կարմիր միսը, որը հարուստ է պրոտեիններով:

«Եթե դուք ուտեք այդպիսի մթերք երեկոյան, ձեր մարմինը դեռևս կաշխատի այն մարսելու ուղղությամբ, երբ դուք փորձեք քնել»,- ասել է մասնագետը:

Տոմատի սոուս, պաստա, պանիր, երշիկ

Այդ մթերքները կարող են առաջացնել նոպաներ և այրոց: Իսկ երշիկն ու պանիրը պարունակում է տիրամին ամինաթթու, որի պատճառով ուժեղանում է տագնապայնությունը: Բոլոր այդ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել երեկոյան, իսկ երշիկն առհասարակ ցանկալի է օգտագործել:

Յուղոտ ձուկ

Փորձագետի կարծիքով՝ ցանկալի չէ նաև ընթրելիս օգտագործել յուղոտ ձուկ, ինչպիսին է սաղմոնն ու ծովատառեխը: Յուղոտ ձկան մեջ պարունակվող օմեգա-3-ն ու վիտամին D-ն կարող են նպաստել նյարդային համակարգի գրգռմանը:

Մասնագետրի խոսքով՝ ընթրիքի համար լավագույն տարբերակը կեֆիրն է կանաչիներով, փոքր քանակությամբ մրգերով կամ բանջարեղենով (առավելագույնը 200 գրամ): Քնից առաջ նաև օգտակար է ուտել կիվի և բանան. դրանցում պարունակվում են նյութեր, որոնք նպաստում են քնկոտությանն ու օրգանիզմի թուլացմանը:

med.news.am