«Անձնականս փորձում եմ փակ պահել, բայց չի ստացվում». Գևորգ Մկրտչյանը՝«Անհասցե ծնվածներ»-ում իր դերի, իրեն վերագրվող սիրավեպերի եւ բացասական կարծիքների մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Անձնականս փորձում եմ փակ պահել, բայց չի ստացվում». Գևորգ Մկրտչյանը՝«Անհասցե ծնվածներ»-ում իր դերի, իրեն վերագրվող սիրավեպերի եւ բացասական կարծիքների մասին

«Անհասցե ծնվածները» հեռուստասերիալի հերոսների ճակատագրերը շարունակում են հետաքրքրել հեռուստադիտողներին, որոնք անհամբերությամբ սպասում են եղբայրների ու քրոջ միավորմանը: Այս ընթացքում հեռուստասերիալում հայտնվում են նոր հերոսներ, որոնք եւս իրենց հետքն են թողնում գլխավոր կերպարների կյանքում: Նման հերոսներից է վերջերս հեռուստասերիալը համալրած Գոռը, որին մարմանավորում է երտասարդ երգիչ Գեւորգ Մկրտչյանը: Նրան հեռուստադիտողը մինչ այդ ճանաչում էր «Օդս քիչ ա», «Ուզում եմ ավազին սերս նկարել» եւ «Տանում ա» երգերի շնորհիվ, որոնց տեսահոլովակներն աչքի են ընկել հեռուստաէկրաններից հայտնի դերասանուհիների՝ Իրինա Այվազյանի, Հասմիկ Խոջյանի, Ադրիանա Գալստյանի եւ Լիանա Հակոբյանի խաղով:

NEWS.am STYLE-ը երգիչ-դերասանի հետ զրուցել է իր առաջին սերիալային կերպարի, տեսահոլովակների հայտնի հերոսուհիների եւ նրանցից մի քանիսի հետ վերագրված սիրավեպերի մասին:

Մինչ «Անհասցե ծնվածները»՝ Գեւորգը նկարահանման առաջարկներ ստացել է, սակայն ասում է՝ դրանք չի ընդունել, քանի որ իր համար առաջնայինը՝ որպես երգիչ կայանալն էր.

«Նկարահանվելու առաջարկն անձամբ ստացել եմ Դիանա Գրիգորյանից, եւ ինձ նաեւ գրավել է այն փաստը, որ երգչի կերպարով էի ներկայանալու: Կխնդրեի հեռուստադիտողին խիստ չդատել, քանի որ փորձում եմ իմ ուժերի սահմանում տալ այն ամենը, ինչը պահանջում է կերպարս»,-ասում է երգիչը՝ խոստովանելով, որ առաջարկը ստանալուց հետո երկար է մտածել, քանի որ մտավախություն ուներ.

Ամբողջությամբ՝ style.news.am