Շատերի մոտ տոներն ասոցացվում են ճաշկերույթների հետ, և այդ պատճառով մարդիկ, որոնք ստիպված են պահպանել սննդակարգում սահմանափակումները (օրինակ՝ ալերգիայի, առողջական խնդիրների, կրոնական կամ մշակութային նորմերի պատճառով), հաճախ իրենց միայնակ են զգում տոների ժամանակ:
Ինչպես պարզել է հետազոտությունը, որը հրապարակվել է Journal of Personality and Social Psychology-ում, անկախ տարիքից մարդը, որը չի կարող մյուսների հետ կիսել ընդհանուր ուտելիքը, հաճախ իրեն միայնակ է զգում:
Հետազոտության հեղինակների խոսքով՝ սննդային սահմանափակումներ պահպանող մարդիկ միայնակ են իրենց զգում, և այդ միայնությունը նման է ցածր եկամուտ ունեցող կամ չամուսնացած մարդկանց զգացմունքների հետ:
Հետազոտության համաձայն՝ սննդային սահմանափակումների առկայությունը 19 տոկոսով մեծացնում է միայնության զգացումը՝ անկախ լուրջ սահմանափակումներից և նրանից, թե արդյոք մարդիկ ստիպված են դրանք պահպանել կամ դա անում եմ սեփական կամքով: