Բուսական սննդակարգն օգնում է ինֆեկցիաներից պաշտպանվելուն. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Բուսական սննդակարգն օգնում է ինֆեկցիաներից պաշտպանվելուն. հետազոտություն

Բուսական մթերքներով հարուստ սննդակարգը աղեստամոքսային տրակտը պակաս ընկալունակ է դարձնում ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների նկատմամբ, այդ թվում՝ E.coli EHEC աղիքային ցուպիկի վտանգավոր շտամի նկատմամբ, որն առաջացնում է հեմոռագիկ կոլիտ: Այս մասին հայտնում են Տեխասի համալսարանի մասնագետները:

Eurek Alert-ը հայտնում է, որ բուսական սնունդի մեջ մեծ քանակությամբ պեկտին է պարունակվում՝ գելակերպ նյութ, որը աղիներում բակտերիաների կողմից վերամշակվում է գալակտուրոնաթթվի, որը կարող է EHEC-ը ճնշել:

Գիտնականները հետազոտություն են կատարել մկների վրա, որը ցույց է տվել, որ աղիները պաշտպանական պատնեշ ունեն: Բայց ախտածինները, որոնց թվում է EHEC-ը, այս պատնեշը հաղթահարում են՝ օգտագործելով T3SS կոչվող սեկրեցիայի համակարգը, որոնք գործում են ինչպես մոլեկուլային ներարկիչներ՝ սպիտակուցների խառնուրդը ներարկելով աղիները ծածկող բջիջների մեջ: Արդյունքում բորբոքում է զարգանում եւ ինֆեկցիայի ախտանիշներ են հայտնվում:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ ախտածինները՝ սովորական աղիքային ցուպիկը եւ EHEC-ը, որպես սնուցող նյութեր տարբեր շաքարներ են օգտագործում: Ընդ որում՝ EHEC շտամը կարող է հարմարվել սննդարար նյութերի անբավարարությանը. հենց շաքարաթթուն սպառվում է, ախտածինը փոխում է իր գոյատեւելու ռազմավարությունը: Իսկ նորմայի դեպքում բակտերիաները թթուն օգտագործում են ազդանշանային ուղիում, որը սաստկացնում է EHEC-ի ախտածնությունը:

med.news.am