Պարզվում է, որ կա կյանք 29 տարեկանից հետո, և դեռ ավելին՝ այն հիասքանչ է: Բայց որոշ սովորություններ Ձեզ այնտեղ ուղղակի պետք չեն գա:
Այցելել ծնողների տուն, որտեղ ամեն ինչ «միացված» է: Անցան այն ժամանակները, երբ նրանք հոգ էին տանում Ձեր մասին: Հիմա Դուք պետք է ապահովեք նրանց արժանի կյանքով:
Օգտագործել կասկածելի որակի սպիրտային խմիչք: Խմիչքը պետք է համապատասխանի Ձեզ:
Սեքս՝ առանց պաշտպանվելու: Դուք արդեն այդքան թեթևամիտ չեք:
Նախանձել դասարանի աղջիկներին: Շատ ժամանակ է անցել, մարդիկ փոխվել են: Ինչ եղել է դպրոցում, մնացել է այնտեղ:
Ապրումներ ունենալ՝ կուշտ ընթրիքից հետո: Եթե դա Ձեր թուլությունն է, ապա հանգիստ կերեք և մի տանջեք Ձեզ:
Կոմպլեքսավորվել և շտկել քաշը: Զբաղվեք սպորտով, այլ ոչ թե ողբացեք: Այդպես կիլոգրամներն ավելի շուտ կհեռանան:
Ամաչել հոբբիից: Այն, ինչը Ձեզ հաճույք է պատճառում, չպետք է ամոթի զգացում առաջացնի:
Հերքել կոմպլիմենտները: Դուք արժանի եք դրանց:
Ծնողներից փող խնդրել: Դուք արդեն մեծացել եք և պետք է ամոթ լինի ծնողներից փող խնդրելը:
Տալ դատարկ խոստումներ: Պետք չէ նեղացնել մարդկանց միայն նրա համար, որ Դուք չեք ուզում բացատրություն տալ:
Երկինք բարձրացնել կուռքերին: Դուք մետրոյում չեք հանդիպի Ջոնի Դեփին:
Վստահեցնել Ձեզ և շրջապատին, որ Դուք սարսափելի եք: Դուք այնպիսին եք, ինչպիսին կաք: Սիրեք և գովեք Ձեզ:
Չափից ավելի արևայրուք ընդունել:
Գնել հագուստ ոչ Ձեր չափով: Դուք մինչև հիմա վստահ եք, որ եթե 2 չափ փոքր ջինս գնեք, ապա կնիհարե՞ք:
Արհամարհել ընտանիքը: Ձեր ծնողներից ավելի հարազատ Դուք ոչ ոք չունեք: Սիրեք նրանց այնպիսին, ինչպիսին նրանք կան:
Վախենալ օգնություն կամ աջակցություն խնդրել: Օգնություն խնդրել՝ չի նշանակում՝ չկարողանալ:
Դադարել շփվել Ձեզ համար տհաճ մարդկանց հետ: Դուք չպետք է բոլորին դուր գաք: Եղեք ինքներդ Ձեզ հետ:
Ինչ-որ արարք սպասել տղամարդուց: 21-րդ դարն է, կինն ինքը կարող է կատարել առաջին քայլը:
Դադարեք միայն խոսել: Սկսեք գործել:
Շփոթվել անծանոթ մարդ տեսնելիս: Մենք բոլորս մարդ ենք, պետք չէ վախենալ և ամաչել:
Բամբասել ընկերների և ծանոթների մասին:
Խոսել այնպես, կարծես 15 տարեկան եք: Դուք արդեն մեծ աղջիկ եք, և, եթե խոսում եք սլենգով, ապա դա լավ չի դիտվում:
Արդարացնել Ձեզ: Ավելի հեշտ է ընդունել սխալը և ներողություն խնդրել:
Գրել հաղորդագրություն նախկին ընկերոջը մեկ գավաթ գինի խմելուց հետո:
Կրել վատ ներքնազգեստ:
Խմել էներգետիկ խմիչքներ:
Չհավաքել տունը: Ձեր տունը Դուք եք:
Պարտքով փող վերցնել: Ցանկանում եք ապրել պարտքերի մե՞ջ:
Տարվել վատ տղաներով:
Քնել մինչև ճաշի ժամը: Չէ՞ որ չեք ցանկանում քնել ամբողջ կյանքում: Արթնացեք և գրավեք աշխարհը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը