IMDb-ն նշել է 2019թ. լավագույն սերիալները
Advertisement 1000 x 90

IMDb-ն նշել է 2019թ. լավագույն սերիալները

Կինեմատոգրաֆիական տվյալնների աշխարհի խոշորագույն բազան՝ IMDb-ն, նշել է 2019 թվականի ամենաժողովրդական հեռուստասերիալները: Վարկանիշը հայտնվել է կայքի պաշտոնական էջում:

Այս սերիալները ամենաժողովրդականն են եղել օգտատերերի շրջանում: Վարկանիշը կազմվել է ըստ սերիալի էջը դիտելու վիճակագրության, այլ ոչ թե նախագծի վերաբերյալ գրախոսականների:

Առաջին հորիզոնականները զբաղեցրել են НВО-ի սերիալները՝ «Գահերի խաղը» և «Չեռնոբիլը»՝ համապատասխանաբար: Լավագույն եռյակը եզրափակում է «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալը:

2019թ. ամենաժողովրդական սերիալները.

  1. «Գահերի խաղը» (Game of Thrones)
  2. «Չեռնոբիլ» (Chernobyl)
  3. «Տարօրինակ դեպքեր» (Stranger Things)
  4. «Ակադեմիա Ամբրելլա» (The Umbrella Academy)
  5. «Տղաներ» (The Boys)
  6. «Սև հայելի» (Black Mirror)
  7. «Քայլող մեռյալները» (The Walking Dead)
  8. «Սուր հովարներ» (Peaky blinders)
  9. «Սեռական դաստիարակություն» (Sex Education)
  10. «Դու» (You)

Պատրաստեց Անի Գաբուզյանը