
Երգչուհի Իվետա Մուկուչյանը կիսվել է լուսանկարով, որում նոր կերպարում է։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին շիկահերի կերպարում է։ Նա արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը, իսկ կերպարն ամբողջացնում է քարերով զարդարված թագը։ «Ես կարող եմ սառույցի նման սառը լինել… Բայց ճիշտ ձեռքերում ես հալվում եմ»,- հրապարակումը մակագրել է Իվետան։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել երգչուհուն։ «Հեքիաթային»,- գրել է օգտատերերից մեկը։