Հիպերտոնիայի ժամանակ սննդակարգը շատ կարևոր է՝ ճիշտ սննդակարգը կօգնի վերահսկել զարկերակային ճնշումը և, հակառակը, սխալ սնվելու դեպքում ճնշումը կբարձրանա սովորականից էլ ավելի շատ։
Ներկայացնում ենք տեղեկատվություն մի քանի մթերքների մասին, որոնք հիպերտոնիայի ժամանակ խորհուրդ է տրվում բացառել սննդակարգից։
Աղի մթերքներ
Աղի մթերքները և ուտեստները ավելորդ ջուր են պահում օրգանիզմում և նպաստում են զարկերակային ճնշման բարձրացմանը։ Այդ պատճառով հիպերտոնիկներին, և մյուսներին նույնպես, խորհուրդ է տրվում աղը չափավոր օգտագործել։ Իսկ շատ քանակությամբ աղով մթերքները՝ չիփսերը, կրեկերները, երշիկը, պահածոները և այլ նման մթերքներ, ցանկալի է բացառել սննդակարգից։
Վերամշակված մթերքներ
Վերամշակված մթերքները վնասակար են բոլորի և հատկապես հիպերտոնիկների համար։ Դրանցում պարունակվում են շատ ճարպեր, կոնսերվանտներ, հավելումներ և, իհարկե, հսկայական քանակությամբ աղ, որը, ինչպես արդեն ասել ենք, բարձրացնում է ճնշումը։
Քաղցր մթերքներ
Սննդակարգում շատ քաղցրավենիքները ավելորդ քաշի և ինսուլինի հանդեպ անզայունության պատճառ են դառնում։ Սննդակարգից քաղցրավենիքներն ամբողջովին բացառել չարժե, սակայն դրանք չարաշահել ևս չի կարելի։