Սուպերմոդել Նատալյա Վոդյանովան, ով փետրվարին կդառնա 38 տարեկան և ով ունի հինգ երեխա, բացահայտել է, թե ինչպես է իրեն հաջողվում այդքան երիտասարդ տեսք ունենալ: Հայտնի մոդելը գաղտնիքով կիսվել է Ինստագրամի իր էջում:
Վոդյանովան խոստովանել է, որ նախընտրում է մերսումը դեմքի բոլոր ընթացակարգերին: Եվ հաճախ ինքն է դա անում:
Վոդյանովան ինստագրամյան իր էջի «Պատմություն» բաժնում պատմել է նաև, որ հին չինական Գուաշ տեխնիկան է կիրառում, որը շատ արդյունավետ է և օգնում է մաշկը լավ վիճակում պահել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը