Դրանցից ոմանք այնքան զվարճալի են, որ ուզում եք անգամ գնել:
Դիզայներ Մեթ Բենեդետտոն շարունակում է տարօրինակ գյուտեր ստեղծել ՝ չափազանց կասկածելի օգտակար գործառույթներով: Ահա նրա ստեղծագործությունների նոր շարքը, որը հազիվ թե որևէ մեկը օգտագործի իրենց նպատակներով:
Ոսպնյակների փոխարեն սպունգերով ակնոցները այն են, ինչ ձեզ հարկավոր է արցունքաբեր ֆիլմերի համար:
Արհեստական փոքրիկ ձեռք, եթե տանն եք մոռացել ձեր գլխարկը։
MegaPod․ Bluetooth մեծ ականջակալ, որը դուք հաստատ չեք կորցնի: Եվ դա իսկապես աշխատում է:
Մեծ տուփ շատ անլար ականջակալների համար։ Այս տուփը լցնելուց հետո դուք կարող եք հանգիստ կորցնել ականջակալները։
Ցանցավոր գդալ, որպեսզի սոուսը մնա ափսեի մեջ։ Իսկ ինչու՞ չօգտագործել պատառաքաղ։
Զուգարանակոնք-կափարիչ նրանց համար, ովքեր հաճախ են գցում հեռախոսը։
Իսկ ահա այս աներևակայելի օգտակար գյուտը թույլ չի տա ձեզ ինչ-որ մեկին ցույց տալ միջնամատը: Եթե դուք չեք կարող զսպել ձեզ:
Այս սարքավորումը թույլ կտա հանգստացնել նյարդրեը և անընդհատ հաջողությամբ պայթեցնել փուչիկները։
Խողովակով հատուկ բարձ նրանց համար, ովքեր սիրում են քնել՝ բարձը երեսին։
Ցուկեր-խալի։ Իհարկե, կարող էինք ասել, որ սա խալի է, որը հավաքում է խոնավության մասին տվյլաներ և փոխանցում է դրանք ձեր սմարթֆոնին, բայց ոչ, սա պարզապես սովորական խալի է՝ Մարկ Ցուկերբերգի նկարով։
Վարագույր դեմքի համար․ օգտագործել այն դեպքում, երբ ձեզ հոգնեցրել են ուրիշների հայացքները։
Շարֆ, որի մեջ կարող եք լցնել տաք ըմպելիքներ և չօգտագործել բաժակ։
Swipe-n-Like 4000․ռոբոտ, որը թերթում է Instagram-ը ձեր փոխարեն և հավանում է նկարները։
Սիրարփի Աղաբաբյան